կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 12:11
Քաղաքական

Ինչպիսին էլ լինի Մյասնիկովիչի նախաձեռնած հետաքննության արդյունքը, Գեղամ Վարդանյանի համար հետևանքներն առանձնապես ծանր չեն լինի. REX

Ինչպիսին էլ լինի Մյասնիկովիչի նախաձեռնած հետաքննության արդյունքը, Գեղամ Վարդանյանի համար հետևանքներն առանձնապես ծանր չեն լինի. REX

«Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ եւ չարաշահումներ կատարելու մեջ: Այս մասին գրում է iarex.ru-ն:

Հանձնաժողովի կայքի աղբյուրի տվյալներով՝ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ, ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ ՀՀ ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման եւ տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ։

Ըստ տեղեկությունների՝ քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որոնցի՝ Գեղամ Վարդանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորվել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա։ Մասնավորապես՝  նոր պայմաններ են առաջադրվել կապալառուներին, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար, եւ մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։

«Գեղամ Վարդանյանը ԵՏՀ-ում իրականացնում է նախարարի գործառույթներ եւ կոչված է համակարգելու ներքին շուկաների ու ինֆորմատիզացիայի աշխատանքները, որոնք բառացիորեն ձախողել է։ Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնեական անգործության հետեւանքով տապալվել են ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները, ինչը միտված է ապահովել Եվրասիական տնտեսական հաձնաժողովի անդամ երկրների մաքսային եւ այլ թվայնացված ընդհանուր համակարգերի շահագործման անխափանությունը»,- ասել է ԵՏՀ պաշտոնյան՝ ընդգծելով, թե կա վարկած, որ հայկական կողմը միտումնավոր է անգործություն դրսեւորում՝ հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար։

Ըստ ԵԱՏՀ-ում REX տեղեկատվական գործակալության աղբյուրների՝ ինչպիսին էլ լինի Միխայիլ Մյասնիկովիչի նախաձեռնած հետաքննության արդյունքը, նախարարի համար հետևանքներն առանձնապես ծանր չեն լինի: Եթե չարաշահման փաստը հաստատվի, նախարարը կհեռացվի պաշտոնից, բայց դա կձևակերպվի որպես աշխատանքից ազատում «սեփական ցանկությամբ»:

Աղբյուրը շեշտում է, որ ԵԱՏՄ բոլոր երկրներում համաճարակի և դրա ֆոնին ճգնաժամի պայմաններում կազմակերպության ղեկավարությունը չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են վտանգել Միության հեղինակությունը, ուստի սկանդալը շարունակություն չի ունենա: