Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է իր քաղաքացիներին` զերծ մնալ Թուրքիա կատարելիք այցելություններից: Նմանատիպ հայտարարություն էր տարածվել նաև սույն թվականի հունվարի 16-ին:
Հայտարարության մեջ քաղաքացիներին զգուշացնում են ահաբեկչության և կամայական ձերբակալությունների մասին, ինչպես նաև ընդգծում, որ որոշ շրջաններում (մասնավորապես` Սիրիային և Իրաքին սահմանամերձ) դրանց ռիսկը բավական մեծ է:
«Ահաբեկչական խմբավորումները շարունակում են Թուրքիայի դեմ ուղղված հարձակումներ: Ահաբեկիչների կողմից թիրախավորվում են զբոսաշրջային շրջանները, հանրային տրանսպորտը, շուկաները և առևտրի կենտրոնները, տեղական վարչական հաստատությունները, կրոնական հաստատությունները, այգիները, կրթական հաստատությունները, օդանավակայանները և հասարակության համար բաց այլ տարածքները»,- նշվում է հայտարարության մեջ:
Amerikaninsesi.com կայքի հաղորդմամբ` հայտարարության մեջ քաղաքացիներին տեղեկացնում են Թուրքիայում անվտանգության ուժերի կողմից մոտ 10 հազար մարդու ձերբակալության մասին, ինչպես նաև` որ ԱՄՆ քաղաքացիներին ձերբակալելով, նրանց մեղադրում են ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ: