Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ պետքարտուղարությունը հերթական անգամ հայտարարություն է տարածել՝ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնելով հնարավոր վտանգների մասին:
Ըստ DHA-ի`հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ նախօրեին Թուրքիա ճամփորդության ռիսկը 3-րդ աստիճանի է գնահատվել:
Ամերիկացի զբոսաշրջիկներին տեղեկացվել է, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է հատկապես զբոսաշրջային նշանակություն ունեցող ու մարդաշատ վայրերում, ռեստորաններում, գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում ու կրոնական նշանակության շինություններում:
ԱՄՆ քաղաքացիներին զգուշացվել է նաև, որ չարտոնված բողոքի ցույցերին մասնակցությունը կամ կառավարությանը քննադատելը կարող է ձերբակալությամբ ավարտվել: