|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել զգուշանալ Թուրքիա կատարելիք այցելություններից: Բացի Թուրքիայից, ցուցակում են Իսպանիան, Թաիլանդը, Հունաստանը, Եգիպտոսը և 200 այլ ուղղություններ:
Հայտարարության մեջ նշվում էր, որ Թուրքիայում կա ահաբեկչության և երկրաշարժի վտանգ: Զգուշացվում է, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած ցույցերը վերաճել են բախումների, և, որպես օրինակ, նշվում են Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի, Բեշիքթաշի, Քադըքյոյի և Օքմեյդանի ցույցերը: Ըստ հայտարարության` վտանգ են ներկայացվում նաև փողոցային շները. հաղորդում է aydinlik.com.tr կայքը:
Նախարարությունը կոչ է անում հեռու մնալ նաև թուրք-սիրիական սահմանից` առնվազն 10 կմ տարածությամբ, և զգուշացնում, որ ԻՊ-ի և ՔԱԿ-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցության) զինված հարձակումները շարունակվում են: