Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում սկսվել է նախընտրական եռուզեռը, նաև ուժերի վերադասավորումներ են կատարվում: Անշուշտ, ուշադրության է արժանի Էրդողանի կուսակցության և ազգայնամոլական կուսակցության կազմած «Հանրույթ» («Ժողովուրդ», Cumhur) դաշինքը. գրում է hurriyet.com.tr կայքը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Անկարայի քաղաքապետի թեկնածու Մեհմետ Օզհասեկին առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հարցազրույց է տվել: Նա մասնավորապես ասել է. ««Ազգայնական շարժում» կուսակցության հետ 30 մեծ քաղաքների վերաբերյալ զրուցել ենք, մնացած 51 նահանգում յուրաքանչյուրս մեր թեկնածուին ենք առաջադրելու: Մեր խնդիրը երկու քաղաք ավելի շատ վերցնելը չէ: Ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքներում հաղթելու համար որոշ վայրերում միմյանց նվիրատվություն են անում: Նրանց գլխավոր խնդիրը, կարծես, միայն ավելի շատ քաղաքներում հաղթելն է: Պետք է հարցնել նրանց` արդյո՞ք հաշվի են առնում մարդկանց ցանկությունները: Մենք ունենք երկու խնդիր. առաջինը` թույլ չտալ, որ պառակտիչ խմբավորումը (գյուլենականները) կրկին գլուխ բարձրացնեն, երկրորդ` բոլորս էլ գիտենք, որ գյուլենականները 2 երես ունեն»: