|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Մևլութ Քարաքայան կոալիցիա ստեղծելու մասին հայտարարությամբ է հանդես եկել, կրկնելով, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ բանակցությունները անիմաստ կլինեն, եթե վերջինս չընդունի իրենց կողմից ներկայացված պայմանները:
Ըստ Sozcu-ի՝ Քարաքայայի խոսքով՝ իրենց պայմաններն ընդունելու դեպքում կոալիցիան կձևավորվի 3-5 օրվա ընթացքում։
Թուրք ազգայնամոլների ներկայացրած պայմաններից մեկը քրդերի հետ հաշտեցման գործընթացի դադարեցումն է: Նրանք պահանջում են նաև կաշառակերության դեպքերը քննել և սահմանափակել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սահմանադրական իրավունքները։
Նշենք, որ Թուրքիայում կառավարության ձևավորման համար նախատեսված վերջնաժամկետը կավարտվի օգոստոսի 23-ին։