կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-08 16:15
Հասարակություն

Պարգևի հանձնման հանդիսավոր արարողություն` Հռոմում

Պարգևի հանձնման հանդիսավոր արարողություն` Հռոմում

Փետրվարի 7-ին Հռոմի Լուիս համալսարանում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը ԵԱՀԿ գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար, Լուիս համալսարանի փոխնախագահ Պաոլո Սևերինոյին (Paolo Severino) հանդիսավոր պայմաններում հանձնեց ՀՀ արդարադատության նախարարության Շահամիր Շահամիրյան ոսկե հուշամեդալը: Իրավական ոլորտում արդյունավետ համագործակցության համար Պաոլո Սևերինոյին պարգևատրելու մասին հրամանը ավելի վաղ ստորագրել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Իր խոսքում դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Պաոլա Սևերինոյին արդյունավետ փոխգործակցության համար՝ կարևորելով ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում: