Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում նայիսի 9-ը բնութագրել է որպես մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական տոներից մեկը, որը հանդիսանում է մեր փառավոր հաղթանակների մարմնացումն ու խորհրդանիշը: Նա նշել է, որ այս տոնը հնարավոր է դարձել նաև մեր ժողովրդի նվիրումի ու խիզախության, հայրենասիրության ու անձնազոհության շնորհիվ, թափած արյան ու կրած զրկանքների գնով:
«Մենք հպարտանում ենք մեր հայրերի ու պապերի, մեր նորօրյա հերոսների քաջագործություններով ու սխրանքով և ափսոսում ենք, որ այսօր այս ուրախությունը մեզ հետ չեն կիսում մեր ժողովրդի բազմաթիվ նվիրյալ զավակները»,- ասել է Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արցախցին իր հերոսական ոգով ու հաստատակամությամբ այսօր էլ շարունակում է կառուցել հայրենի երկիրը, զորացնել բանակը, ապահովել պետության անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը: «Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին մենք այսուհետ էլ կանենք հնարավորը Արցախը շենացնելու և նրա հուսալի ապագան կերտելու ուղղությամբ»,- նշել է Բակո Սահակյանը: