|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարի տեղակալ Ջելալ Սամի Թյուֆեքչին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները սպառազինությունների ձեռք բերման հարցում ընտրություն են կատարել հօգուտ ռուսաստանյան С-400 զենիթահրթիռային համակարգերի այն պատճառով, որ ամերիկյան առաջարկի պայմանները բավարար շահավետ չեն եղել: Այդ մասին տեղեկացնում է aif.ru կայքը:
Նրա խոսքով` հենց Միացյալ Նահանգների քաղաքականությունն է դրդել Թուրքիային, որպեսզի որոշում կայացնի ձեռք բերել ռուսաստանյան С-400 համակարգը: «Բանակցությունների ընթացքում քննարկվող հարցը վերաբերում էր գնին, նաև այն հարցերին, թե որտեղ է այն արտադրվելու, ինչպես է իրականացվելու տեխնոլոգիաների փոխանցումը: Արդյունքում` ԱՄՆ-ն երկար ժամանակ չէր կարողանում վերջնական որոշում կայացնել ամերիկյան Patriot տեսակի զենիթահրթիռային համակարգի մատակարարման առաջարկի հարցի շուրջ: Որոշումը կայացվեց միայն նախորդ ամիս, սակայն արդեն ուշ էր»,- ասել է Թյուֆեքչին:
Նրա պարզաբանմամբ` Անկարան նախատեսում է, որ համակարգերի մատակարարումները կսկսվեն արդեն այս տարի:
Հիշեցնենք, որ Թուրքիային ռուսաստանյան С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ.: