|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան կշարունակի գնել Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրները Ռուսաստանից՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին. CBS News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել այն հարցին, թե ինչ պաշտպանության համակարգեր ենք ձեռք բերում, որ երկրից և ինչ մակարդակով: Ոչ ոք չի կարող միջամտել դրան: Մենք միակն ենք, որ նման որոշումներ է կայացնում», - շեշտել է նա:
Հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է գնել լրացուցիչ Ս-400 համակարգեր, Էրդողանը պատասխանել է. «Իհարկե, իհարկե, այո»: