Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովն այսօր առաջին նիստը գումարեց: Կազմը հաստատվեց, այն 15 անդամ ունի:
Հանձնաժողովի այսօրվա նիստում փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։ Այս պաշտոնում, ըստ Դոնթի բանաձևի, իրավունք ուներ առաջադրելու իշխանական ամենամեծ խմբակցությունը։
Իսկ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, քաղաքական կոնսենսուսի համաձայն, վստահվեց խորհրդարանական ընդդիմությանը՝ «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Կորյուն Սիմոնյանին։
«Կանեմ ամեն ինչ, որ գործադիրի, վարչապետի աշխատակազմի, արտգործնախարարության հետ համագործակցենք»,- ասաց Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։