Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր գումարած հերթական նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրելԸնտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին(ICES):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:
Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 262-ական,
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք `140-ական,
«Ելք» կուսակցությունների դաշինք ` 41-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 32-ական:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել սեպտեմբերի 3-ից 5-ը` մինչև ժամը 18.00-ն: