Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից կձեռնարկվեն հայելային միջոցներ, որոնք պետք է մտահոգեն Եվրոպային. Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին ՌԴ-ի մասնակցության դադարեցմանն անդրադառնալով` այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Իհարկե, ինչ-որ առումով սա մտահոգում է ՀԱՊԿ անդամ կազմակերպություններին, բայց սա առաջին հերթին Եվրոպային պետք է մտահոգի: Հավասարակշիռ միջոցներ են ձեռնարկվելու: Այս առումով խնդիրները պետք է կատարվեն, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է ՌԴ-ի մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին:
«Մենք կվարվենք հետևյալ կերպ` մեր պատասխանը հայելային կլինի: Ամերիկացի գործընկերները հայտարարել են, որ իրենք դադարեցնում են մասնակցությունը պայմանագրին, և մենք նույնպես դադարեցնում ենք»,- ասել էր նա: Ավելին`ՌԴ նախագահը հրահանգել էր այլևս բանակցություններ չնախաձեռնել այդ հարցով:
Իսկ դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ ԱՄՆ-ը փետրվարի 2-ից դադարեցնում է իր մասնակցությունը համաձայնագրին: