Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չորեքշաբթի հաստատել է լուրը, որ երկիրը դուրս է գալիս Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից օգոստոսի 2-ին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Պայմանագիրը կնքվել է դեռևս 1987 թվականին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև, որի իրավահաջորդն է Ռուսաստանը։ Պայմանագրից դուրս գալու մտադրության մասին ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է մոտ կես տարի առաջ։
«Այս ուրբաթ կնշանավորվի պայմանագրի գործողության պաշտոնական դադարեցմամբ, քանի որ ԱՄՆ-ը դուրս կգա պայմանագրից»,- մանրամասնել է Բոլթոնը:
Խորհրդականը դարձյալ հաստատել է Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները, որ նա խախտել է պայմանագիրը, որն էլ դարձել է ԱՄՆ-ի`պայմանագրից դուրս գալու պատճառը։ «Ռուսաստանը շարունակել է մշակել առաջավոր բալիստիկ և հիպերձայնային համակարգեր, որպեսզի արդիականացնի իր զինանոցը՝ միաժամանակ խախտելով պայմանագիրը»,- կարծիք է հայտնել Բոլթոնը` հավելելով նաև, որ այլ խնդիր է այն, որ Չինաստանը չի եղել համաձայնագրի մասնակից և ստեղծել է հրթիռներ, որոնք ԱՄՆ-ը չի կարողացել ստեղծել պայմանագրի պատճառով։
Լրատվամիջոցը հիշեցնում է նաև տարեսկզբին Վաշինգտոնը հայտարարությունը, որ միակողմանի կարգով դուրս է գալիս պայմանագրից՝ Ռուսաստանին մեղադրելով այն խախտելու մեջ։ Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները։ Հուլիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց օրենք պայմանագրի դադարեցման մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ, ինչպես նաև հայտնել, որ զինաթափման վերաբերյալ ռուսական բոլոր առաջարկները «մնում են դրված սեղանին», բայց պահանջել է այսուհետ չնախաձեռնել որևէ բանակցություն այդ խնդրի վերաբերյալ։