Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մայրաքաղաքի բնակիչներն արդեն այսօրվանից հնարավորություն ունեն ծանոթանալու Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվություններին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում համառոտ ներկայացվել են նաև կատարված աշխատանքների ընդհանուր ծավալները:
Անդրադառնալով բյուջեի տնտեսումներին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ 2018-ի ընդհանուր տնտեսումը կազմել է ավելի քան 7 մլրդ դրամ:
Նշվել է նաև, քաղաքապետարանը քննարկում է սոցիալական հոլովակների թողարկումը, ինչը բնակիչներին կօգնի ոչ միայն տեղեկանալ, թե ինչպես են տնօրինվում հավաքագրվող գումարները, այլև` ինչ կարևոր նշանակության ծրագրեր են իրականացվում դրանց շնորհիվ:
Հաշվետվությունները ներկայացված են հանրային քննարկման: Ծանոթանալ դրանց, ներկայացնել դիտողություններ և առաջարկներ հնարավոր է քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքի հայտարարություններ բաժնում, կամ նամակներ ուղարկել նշված [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:
Փետրվարի 20-ին` ժամը 11:00-ին էլ քաղաքապետարանում (Արգիշտիի փողոց 1) կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 18-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 514-155 և (011) 514-370 հեռախոսահամարներով: