Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիրում անօրինական կերպով պեղումներ կատարելու մեղադրանքով 8 մարդ է ձերբակալվել, որոնցից 4-ը ոստիկան են: Պարզվել է, որ ոստիկանները զրահապատ մեքենա են բերել, որպեսզի ցույց տան, թե պեղումներն իբր օրինական են: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են «Հյուրիեթ» և «Ակօս» պարբերականները:
Անցած շաբաթ Դիարբեքիրի անվտանգության տնօրինության մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժանմունքը ծանուցում է ստացել, թե անօրինական պեղումներ են կատարվում: Հետաքննության արդյունքում ձերբակալվել են Սիլվանի նահանգային անվտանգության տնօրեն Օմեր Օզթյուրքը, քննիչի օգնականներ Բեքիր Բ.-ն և Սերքան Ջ.ն, ինչպես նաև ոստիկաններ Ալի Փ.-ն ու Աբդյուլմյուդալիփ Գ.-ն: Սույն ոստիկանների հետ եղել է ևս 4 հոգի:
8 հոգանոց խումբը հազիվ էր 1 մ խորությամբ փոս փորել, երբ նրանց հետևած ոստիկանները հանցանքի վայրում ձերբակալել են նրանց: Կասկածյալները Դիարբեքիրի անվտանգության տնօրինության մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժանմունքում հարցաքննվելուց հետո ուղարկվել են արդարադատության վարչություն: Կասկածյալները կեղծ ցուցմունք են տվել, թե իբր որոնել են ՔԲԿ-ի անդամների թաղած ոսկիներն ու դրամները: Սակայն հետաքննությունը պարզել է, որ իրականում նրանց նպատակն է եղել գտնել հայերից մնացած գանձերը:
8 հոգանոց խմբի բոլոր անդամները կալանավորվել են ու բանտարկվել: Պարզվել է, որ գանձ գտնելու գործում ընդգրկված է եղել նաև հանցագործներից մեկի մայրը, որը, որդուն հեռախոսով խորհուրդներ տալով, փորձել է ուղղորդել նրան: