կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 20:17
Աշխարհ

Դիարբեքիրում պայթյունից զոհվել է 4 ոստիկան

Դիարբեքիրում պայթյունից զոհվել է 4 ոստիկան

Թուրքիայի Դիյարբեքիրի նահանգի Սուր գավառում պայթյունից զոհվել է 4 ոստիկան, վիրավորվել եւս 3—ը։ Այս մասին հայտնում է Dogan–ը։

Ռումբը տեղակայվել էր Ջիջլեի համալսարանի շինհրապարակ տանող ճանապարհի վրա։ Երբ դրան էր մոտեցել ոստիկանության հատուկջոկատայինների տեղափոխող զրահապատ մեքենան, գրոհայինները հեռակառավարմամբ գործի էին դրել ռումբը։ Վիրավորների ընդհանուր թիվը 9–ն է։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։