|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ազգային ժողովում ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության մոտ 4 ժամ տևած նիստը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խմբակցության նիստը դռնփակ է եղել, լրագրողները հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվելու:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել են կառավարությանը, խորհրդարանին և լայն հանրությանը հուզող հարցեր:
«Բոլոր խնդիրներին, որոնք վերջին օրերին հանրությանը հետաքրքրել են, անդրադարձ եղել է»,-ընդգծեց նա:
Դիտարկմանը, որ «Իմ քայլլի» պատգամավորներին հրահանգված է չխոսել, Թորոսյանը պատասխանեց.
«Ասեցի այնքանը, ինչքանն իրավասու եմ ասել»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ևս լրագրողների հետ զրույցում չգաղտնազերծեց քննարկված հարցերը:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ միայն տեղեկացրեց, որ վարչապետը Դավոսի հետ կապված տեղեկություններ է ներկայացրել, իսկ երկուշաբթի կառավարության ծրագիրը ոչ վերջնական տարբերակով կբերվի ԱԺ: