|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ համայնքներում, նաեւ Երեւանում թաղումները կազմակերպվում են այնպես, կարծես ոչինչ չի եղել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ: Իրար քիթ մտած չխոսել, այո, թաղում չգնալ, եթե շատ հարազատ մարդու մասին չէ խոսքը: Մի գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի: Եթե գնում եք թաղում եւս 10 մարդու մահվան ուղեգիր եք տալիս դրանով, գնալու էությունը ո՞րն է: Մեր հանգուցյալը դրանից ավելի գոհ ու շնորհակալ է մնո՞ւմ: Իհարկե ոչ»,-ասաց նա: