Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ սփյուռքի նախարարա Հրանուշ Հակոբյանը հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին, որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ.
- Գործարար Վահագն Հովնանյանը, անդրադառնալով սիրիահայերի խնդրին, նշել էր, թե նրանք Հայաստան են ժամանել ինքնաբուխ, եւ պետք չէ այնպես անել, որ փախչեն այստեղից, քանի որ առանց այն էլ «գեշ անուն ունենք Սփյուռքում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարի հայտարարությունը:
- Հովնանյանը կայացած բիզնեսմեն է, եւ իր օրինակը, որպես դրական օինակ, կարելի է ներկայացնել մեր սփյուռքահայերին: Նման օրինակները քիչ չեն` Էռնեկյան, Թուֆենկյան, Կարապետյան, Վարդանյան… Սակայն կան նաեւ օրինակներ, մի քանի դեպքեր, որոնք չեն կայացել: Աշխարհի ոչ մի երկրում էլ բիզնեսը 100 տոկոսով եւ անմիջական շահույթ չի տալիս: Երբեմն չինովնիկի սխալից կամ գործընկերոջ հետ չհամակերպվելիս սփյուռքահայը ինչ-որ հայտարարություններ է անում, Սփյուռքն էլ, լինելով զգայուն, անմիջապես արձագանքում է, գնահատում, եւ պարզ է, որ վատը լսելիս զայրանում են, իսկ լավ օրինակների մասին չեն խոսում:
- Բայց նա խոսում է Սփյուռքում մեր հեղինակության մասին:
- Գիտեք, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա Սփյուռքի անունից խոսել, ոչ մեկս չի կարող Սփյուռքը ներկայացնել: Դուք մեկի բացասական կարծիքը կարող եք ասել, ես` 10-ի դրական կարծիքը եւ հակառակը: Հայաստանցի, թե սփյուռքահայ` կարծիք հայտնելիս պետք է իր անունից խոսի, իսկ եթե դա լինի շատերի կարծիքը, ապա այդ դեպքում արդեն մտածելու տեղիք կտա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: