|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ասել եմ` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արցախ, Ադրբեջան անունները չեն շոշափվել. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը` Բոլթոնն Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան հարցը, նա արձագանքեց, թե չի կարող ասել:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին, ըստ Փաշինյանի, դրանք բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի է ունենում մտքերի փոխանակություն:
Հարցին՝ կա՞ բանակցությունները սկսելու նախաձեռնություն, վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը ԱԳ նախարարների քննարկման օրակարգում է: «Պարոն Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են աշխատում այդ ուղղությամբ, համանախագահների հետ ռեկոմենդացիա կներկայացնեն, կորոշենք»,- նշեց նա:
«Տարածքներ` խաղաղության դիմաց» թեզի վերաբերյալ Փաշինյանն ասաց. «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը»: