|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ` հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարը նախ ներկայացրել է Հանրապետության ռազմաքաղաքական վերջին զարգացումները, ապա նշել այն հիմնական անելիքները, որոնք, ստեղծված իրավիճակի տրամաբանության համաձայն, պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգում։
«Խոսքը չի վերաբերում կոալիցիոն կառավարություն ձևավորելուն։ Բայց բոլորս հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն։ Ուստի հորդորս է նաև կառավարության բոլոր անդամներին, մեր հանրության բոլոր շրջանակներին՝ թև ու թիկունք կանգնենք միմյանց, որպեսզի կարողանանք հաջողությամբ հաղթահարել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրները»,- ընգծել է երկրի ղեկավարը։
Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ Կառավարությունն անցնում է ֆինանսական միջոցների խիստ խնայողությունների, ինչը սակայն չի նշանակում, որ հաստատված ծրագրերը չեն իրագործվելու։ Նիստի ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։