Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամուլսար տանող ճանապարհները դեռ ապօրինաբար մնում են փակ. լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընկերության վիճակին` ասաց «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը:
Նա տեղեկացրեց, որ ընկերությունը դեռևս չէր էլ սկսել շահագործման աշխատանքները: «Մենք դեռևս գտնվում էինք շինարարական փուլում, որը ճանապարհների ապօրինաբար փակվելու պատճառով դադարեցվեց 2018 թվականի հունիսի 22-ից»,- հայտնեց Ստեփանյանը:
Ըստ նրա` կորուստները, որոնք կրում է ընկերությունը, մեծ են: «Ճանապարհները նոր փակված ժամանակ շատ ավելի մեծ էին, քանի հիմա, որովհետև ընթացքում շուրջ 1300 աշխատակից զրկվել է աշխատանքից: Տասնյակ միլիոն դոլարների կորստի մասին է խոսքը»,- ասաց ընկերության փոխնախագահը:
Ստեփանյանը չբացառեց, որ ընկերությունը դատարան կդիմի կառավարությունից իրենց կրած կորուստների փոխհատուցում ստանալու համար։ «Բոլոր օպցիաները բաց են։ Ամեն ինչ հնարավոր է»,- նշեց նա։
Ստեփանյանի համոզմամբ՝ «Լիդիան Արմենիա»-ի դեմ տարբեր մանիպուլյատիվ տեսանյութեր են կիրառվում, մարդկանց վախեցնելու փորձ է արվում: «Պարզ օրինակներից մեկը մարդկանց պոչամբարով վախեցնելն է, մինչդեռ «Լիդիան Արմենիա»-ն երբեք Ամուլսարի նախագծով պոչամբար չի ունենալու: Այսօր տարբեր մանիպուլյատիվ գործիքներ են օգտագործվում, վախի միջոցով մարդկանց մեջ տարբեր հարցեր են բարձրացվում»,- նշեց նա։
Ստեփանյանի խոսքով՝ բնապահպանների ակցիաները մասամբ ուղղորդված են: «Մենք կարծիք ունենք, որ մասամբ կա նման բան, բայց պատկան մարմիները պետք է խորությամբ ուսումնասիրեն: Այդ հարցը բոլորին է այսօր հետաքրքրում, թե այդ ինչպես եղավ»,- ասաց նա։