կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 14:22
Իրավական

Մարտի 1-ի իրադարձություններում Արցախի ԶՈՒ-ի ներգրավման հրահանգ չի եղել. Մովսես Հակոբյան

Մարտի 1-ի իրադարձություններում Արցախի ԶՈՒ-ի ներգրավման հրահանգ չի եղել. Մովսես Հակոբյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն այսօր նախագահականում լրագրողների հետ զրույցում պատասխանեց Մարտի 1-ի հետ կապված որոշ հարցերի:

Նրա խոսքով` մարտի 1-ի դեպքերի ժամանակ ինքը եղել է Արցախի պաշտպանության նախարար:

Հարցին, թե ցույցը ցրելու համար եղե՞լ է Արցախի զինված ուժերի ներգրավման հրահանգ, Հակոբյանը պատասխանեց՝ ոչ:

Հաջորդ հարցին` ծանո՞թ է 0038 հրամանին, պատասխանեց` այո, ծանոթ է: Իսկ թե ինչպե՞ս է արձագանքել այդ հրամանին, Հակոբյանը նշեց` որպես զինվորական:

Հարցին, թե արդարացվա՞ծ էր այդ հրամանը, նա պատասխանեց, որ ինքը զինվորական է, լրագրող չէ և գնահատական տալ չի կարող:

«Որպես զինվորական` Մովսես Հակոբյանը պարտավո՞ր էր կատարել այն, ինչ նշված էր հրամանում» հարցին նա պատասխանեց. «Այո: Ուրիշ կարծիք լինել չի կարող»: