|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը՝ Հակոբյանը նշել է․ «Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ և Արցախի սահմաններին սպասվելիք առաջիկա ռազմական գործողություններին պաշտոնապես կմիանա նաև թուրքական կողմը՝ իր կանոնավոր բանակով, Մովսես Հակոբյանն ասում է՝ կանխագուշակում չի անի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։