Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո, հաշվի առնելով մեծ ուշադրությունը զինված ուժերի նկատմամբ, նաև ստեղծված իրավիճակը, սկսեցինք ծավալուն աշխատանք իրականացնել ԶՈւ-ում: Այս մասին նախագահականում Բանակի օրվա առթիվ պարգևատրման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մասնավորապես` փոփոխություն կատարեցինք մարտական պատրաստության պահանջների մեջ, ավելի հավակնոտ պահանջներ սահմանվեցին, զինված ուժերի իրային և բազմակողմանի ապահովման ոլորտում իրականացվեցին բարեփոխումներ, նախադրյալներ ստեղծեցինք, և արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով բանակում դժբախտ պատահարների քանակի համեմատությանն այլ տարիների հետ, նա նշեց, որ, որպես պաշտպանության նախարար, զերծ կմնա նման համեմատությունi: «Լինում են տարիներ, երբ ավելի քիչ կորուստներ ենք ունենում, լինում են տարիներ, որ շատ են լինում: Որպես պաշտպանության նախարար` ճիշտ չեմ գտնում համեմատական տանել այլ տարիների վիճակագրության հետ: Բայց այս տարի հակառակորդի կրակոցներից ունեցել ենք շատ քիչ զոհեր, դա եղել է և' քաղաքական պայմանավորվածության, և' մեր զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ»,- նշեց Տոնոյանը:
Հարցին` որպես նախարար` ի՞նչ է անում, որ բանակում պաշտպանված լինի զինծառայողների կյանքը, 2018 թվականին 68 զոհ է եղել, նա պատասխանեց. «Բարձրացնում ենք կարգապահությունը, անվտանգությանը միտված բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ է, որպեսզի զինծառայողների անվտանգությունը հնարավորինս ապահովվի, միջանձնային հարաբերություններին ենք ուշադրություն դարձնում, նաև մեծ ուշադրություն ենք դարձնելու սահմանափակումներով զինծառայողների, մասնավորապես` հոգեբանական խնդիրներ ունեցող զինծառայողների խնդիրներին, որովհետև ինքնասպանություններ և շատ այլ խնդիրներ լինում են այդ ծառայողների կողմից»: