|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ս.թ. հունվարի 24-ին ժամը 16:30-ին Հադրութի ՀՓՄ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութ քաղաքի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 16:15-ի սահմաններում անչափահաս, Հադրութ քաղաքի բնակիչ, 2007թ. ծնված Գ. Դ-ի կողմից լուցկու այրվող հատիկը անզգույշ նետելու պատճառով մասամբ հրդեհ է բռնկվել Հադրութ քաղաքի Ազատամարտիկների փողոցում կայանված,նույն քաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Հ. Խ-ին պատկանող «Մոսկվիչ-21412» մակնիշի խոտանված, անսարք ավտոմեքենայի սրահում ինչի հետևանքով այն մասամբ այրվել է:
Վնասի չափը և դեպքի մանրամասները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: