|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Ալիկ Մանուկյանի մահվան դեպքի առթիվ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Մանուկյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի(զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ):