Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին: Նա նախ նշեց, որ անցկացված համապետական շաբաթօրյակից պարզվեց, որ, նախնական տվյալներով, 750 տնտեսվարող սուբյեկտներ չունեն աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրեր, և չի բացառվում, որ լրացուցիչ ուսումնասիրություններից կարող են այլ տնտեսվարողներ ևս հայտնաբերվել: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետերին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել մայիսի 27-ին տեղի ունեցած շաբաթօրյակի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
Վարչապետը հանձնարարեց նաև գույքագրել զբոսաշրջային վայրերում աղբամանների, զուգարանների, գազալցակայանների թիվը: Ըստ այդմ` անհրաժեշտության դեպքում պետք է ապահովել դրանց հասանելիությունը քաղաքացիների համար՝ ըստ հաստատված նորմատիվների պահանջների։ Նա ասաց, որ ոստիկանությունը տեղեկացրել է, որ ճանապարհների վրա համապատասխան աղբամաններ չկան։
«Ըստ նորմատիվի՝ գազալցակայանը և սննդի օբյեկտները, հասարակական օբյեկտները պետք է ունենան նորմերին համապատասխան որակի զուգարաններ և աղբամաններ»,- ընդգծեց վարչապետը և կոչ արեց նորմատիվը դարձնել օգտագործելի: