|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Էնտուզիազմը, որով փորձում են աջակցել Փաշինյանին, ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի է, որովհետև ունեինք նախկինում շատ արդյունավետ համագործակցություն, և ես չեմ հասկանում, թե ինչի են այս աստիճանի ներխուժում, այսպես ասենք, ներքաղաքական տարածք. սա լավ բանի մասին չի խոսում, և ավելի շատ ենթադրում եմ, որ Ռուսաստանին ցավացնելու կամ Իրանին ցավացնելու ինչ-որ քայլեր է ձեռնարկվում, և մենք գործիք ենք դառնում նաև այս պրոցեսի համար, որը Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում ընդհանրապես։ Ես ոչինչ չունեմ Միացյալ Նահանգների դեմ, պետք է բարեկամ երկիր լինել, բայց այդ բարեկամությունը մեզ չպետք է թշնամացնի մեր այլ բարեկամների հետ, որոնք ներկա են տարածաշրջանում և շատ ավելի մեծ ազդեցության հնարավորություն ունեն, և շատ ավելի ենք մենք կախված իրենց տնտեսական հզորություններից, կարողություններից»,- այս մասին Տաթևում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։