|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ադրբեջանական կայքերից մեկում սպառնալիքներ են հայտնվել իր հասցեին Հայաստան այցի համար:
«Ընկերներս ուղարկում են ադրբեջանական լրատվական կայքի հղում, որտեղ բառացիորեն գրված է. «Եթե Լապշինը չդադարեցնի իր սերը հայերի հանդեպ, մեր համբերությունը կպայթի»: Կատակ չեմ անում, այդ ապուշները հենց այդպես էլ գրել են»,- նշել է Լապշինը:
Նա նաև տեղեկացրել է, որ այս բացահայտ սպառնալիքը նույնպես կկցվի իր՝ Ադրբեջանի դեմ հարուցած միջազգային գործին:
«Ալիևի համար ներկայումս կարևոր է, որպեսզի ես հնարավորինս շուտ այցելեմ Արցախ` ելնելով Բաքվում ներքաղաքական իրավիճակից: Այսինքն` որպեսզի իմ այցը մատուցեն որպես միտումնավոր սադրանք ՀՀ-ի կողմից` կապված Ֆրանսիայում ընթացող Մամեդյարով-Մնացականյան բանակցությունների հետ: Ես Արցախ կմեկնեմ ավելի ուշ»,- հավելել է բլոգերը: