|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Լապշինին Ադրբեջանին հանձնելու որոշումը. հայտնում է РИА Новости-ն` նշելով , որ դա վերջին ատյանն էր, որտեղ նա կարող էր բողոքարկել Բելառուսի գլխավոր դատախազության կայացրած որոշումը:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը Լապշինին, ով ադրբեջանական «սև ցուցակում» է ԼՂՀ այցելության համար, որոշել էր հանձնել Ադրբեջանին: Մինսկի քաղաքային դատարանն այդ որոշումը թողել էր ուժի մեջ: Բլոգերի փաստաբանները որոշումը բողոքարկել էին Գերագույն դատարանում:
Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը որևէ հիմք չունի Լապշինին Ադրբեջանին չհանձնելու համար:
Ադրբեջանական haqqin.az-ն էլ է անդրադարձել Բելառուսի Գերագույն դատարանի որոշմանը` իր լուրը վերնագրելով` «Մոտակա ժամերին Լապշինին ձեռնաշղթաներով կբերեն Բաքու»: