|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Թուրքական «ATV»-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան): Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները շտապել են արձագանքել այդ սկանդալին՝ այն որակելով տեխնիկական լուրջ սխալ։
Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ «ATV» հեռուստաընկերության և հեռուստասերիալի ղեկավարությունը որևէ պարզաբանում չի տվել։
