Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը Русарминфо-ին տված հարցազրույցում խոսել է ՌԴ քաղաքացի հայերի՝ Ադրբեջան մուտքի արգելքի մասին:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ազգային հատկանիշով ՌԴ քաղաքացիների ձերբակալությունը և արտաքսումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է: Ադրբեջանի ԱԳՆ-ն նման հայտարարույթյունը երկկողմ ռազմավարական համագործակցության ոգուն հակասող համարեց:
Եվսեևի կարծիքով՝ Բաքուն պաշտոնական մակարդակով չի արգելի հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիներին մուտք գործել երկրի տարածք, սակայն գործնականում այդ արգելքը կշարունակի կիրառվել: Ըստ փորձագետի` Ադրբեջանի գործողություններին ի պատասխան, ՌԴ-ն, ամենայն հավանականությամբ, որևէ ադեկվատ քայլ չի ձեռնարկի շատ պատճառներով:
«Դա չի նշանակում, որ Ռուսաստանը վախենում է որևէ մեկից, Ռուսաստանը ոչ ոքից չի վախենում: Ռուսաստանի տարածքում կան հսկայական քանակությամբ ներգաղթյալներ Ադրբեջանից, և ցանկացած տեսակի արգելքի սահմանումը կարող է ներքաղաքական լուրջ խնդիրների հանգեցնել Ադրբեջանում, ինչին Ռուսաստանը չի գնա: Ռուսաստանը չի ցանկանում իր սահմաններին մոտ գտնվող որևէ երկրի ապակայունացում», - ասել է նա:
Եվսեևը նաև հավելել է, որ ՌԴ քաղաքացի հայերը նման իրավիճակում հայտնվելու դեպքում կարող են դիմել Մարդու իրավունքների դատարան: