|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սպիտակ տունը զգուշացրել է Կոնգրեսի հանրապետականներին, որ հարկավոր չէ ակնկալել, որ դաշնային կառավարության աշխատանքը կվերականգնվի անմիջապես նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտակարգ դրություն սահմանելուց հետո: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Politico-ն` իր իրազեկ աղբյուրներին հղումով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թրամփը մտադիր չէ արտակարգ դրություն հայտարարել հենց հիմա և սպասում է, որպեսզի Կոնգրեսը անի իր աշխատանքը:
Հիշեցնենք, որ Թրամփը պահանջում է 5,6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, իսկ դեմոկրատները դեմ են դրան: