Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում, որին մասնակցելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանը հաստատապես կստորագրի Մաքսային միությանը միանալու վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը: Նախարարի պաշտոնակատարը, սակայն, հավելել է, որ ՄՄ-ին մեր երկրի միանալու բանակցությունների ավարտման վերջնաժամկետ է սահմանված ապրիլի 28-ը, և այս պահին այդ բանակցությունները դեռևս ավարտված չեն, ինչը, ըստ Ավանեսյանի, «չի խանգարում փաստաթղթերի ստորագրմանը»:
«Մենք հիմա բանակցում ենք: Դրանք կարող են չավարտվել ապրիլի 28-ին, բայց այդ բանակցությունների ժամանակ հստակ նշված է Մաքսային միությանը միանալու համաձայնագիր ստորագրելու ժամկետը, սա ապրիլի 29-ն է»,- հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը, ով, ի դեպ, շատ հնարավոր է` այդ օրն այլևս չզբաղեցնի նախարարի պաշտոնը: