կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-23 14:58
Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ջանքերով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. Ի. Սաղաթելյան

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ջանքերով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. Ի. Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրին՝ հայտնելով հետևյալը․
 
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը.  
 
ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ջանքերով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների դեպքերը։ Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։
 
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքը՝ հասնելու իր քաղաքական առաջնահերթությունների ամբողջական բավարարմանը։
 
Վարձքներդ կատար, սիրելի՛ ընկերներ»։