|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
«Մենք խորապես ցավում ենք տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար, ինչը մարդկային կյանք խլեց և ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին:
Մենք վստահ ենք, որ հետաքննությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն և կպատժվեն օրենքի ուժով:
Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ առկա է միջմշակութային ներդաշնակություն և բացառիկ հանդուրժողականություն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Հուսով ենք, որ ԶԼՄ-ները կվկայակոչեն պաշտոնական աղբյուրները և սոցիալական ցանցերում չեն տարածի չհաստատված տեղեկություն, ինչը կարող է ազդել հանրային կարծիքի վրա, և այս ողբերգությունը դարձնել ազգամիջյան հակամարտության պատճառ»,- ասված է Ղազախստանում Հայաստանի դեսպանության հանրային կապերի դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Երեկ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ հայերի մասնակցությամբ դանակահարություն էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել էին: Միջադեպից հետո հայեր են կալանավորվել: