|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
✅ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Ղազախստանի Հանրապետության տարածքում մարտի 16-ից ապրիլի 15-ը հայտարարված արտակարգ դրությունը, Նուր-Սուլթան քաղաքում մարտի 19-ից հայտարարված կարանտինը և ՀՀ քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ վերոնշյալ ժամանակահատվածում Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով:
✅ Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։
☎ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով»։