Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բյուջեի քննարկումներին: Նա նշեց, որ բյուջեի գումարը երբեք որևէ կառավարության օրոք որևէ պետությունում բավարար չէ՝ միշտ անհրաժեշտ են ավելի շատ գումարներ, բայց հնարավորություններն այսքան են:
«Էական կրճատումներ են եղել կառավարությունում, բայց այն արդյունավետությունը, որ կարող էինք ունենալ, եթե գումարները եռապատկվեին, չի լինի, բայց, իհարկե, հնարավոր է այս բյուջեով էլ իրականացնել ծրագրերը»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին՝ օրեր առաջ հրապարակվեց այն պաշտոնյաների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են զանգել և բողոքներ հայտնել, Հարությունանն ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ զանգեր եղե՞լ են, թե՞ ոչ:
Ընտրությունների ժամանակ տեսախցիկների տեղադրման խնդիրներին անդրադառնալով նա նշեց՝ խնդիրը տեխնիկական լինել չի կարող: «Բոլորի մոտ էլ խցիկ կա, առանձնապես տեխնիկական խնդիր չունենք, խնդիրը կարող է լինել այն, որ գումարները չբավարարեն: Այդ իսկ պատճառով որևէ կազմակերպություն, ենթադրենք, հանձ չառնի կատարել այդ աշխատանքը` խնդիրներ կարող են այստեղ առաջանալ»,- նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը՝ հավելելով՝ այդ հարցով դեռ որևէ համաձայնություն չկա որևէ ընկերության հետ:
Նա նշեց` դա լինելու է բաց գնման գործընթաց: «Ցանկացած կազմակերպություն, որ կբավարարի այն որակական պահանջներին, որ կսահմանվեն եռակողմ հանձնաժողովի կողմից, այդ կազմակերպությունից էլ կգնվեն: Այդ իսկ պատճառով էլ պատասխաատվությունը չի լինելու կառավարության ուսերին, լինելու է եռակողմ հանձնաժողով, որտեղ կառավարությունը կլինի փոքրամասնություն»,- ընդգծեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի դժգոհությանը` տպարանի շենքի պայթեցման հետ կապված հարցին, նա ասաց, որ բոլոր մեղավորները պատժվելու են: «Մի քանի սխալներ են տեղի ունեցել, մի քանի մեղավորներ կան, և բոլորը կստանան իրենց արժանի պատիժները»,- շեշտեց Հարությունյանը: