կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-02 16:01
Առանց Կատեգորիա

2020-ին սպասվող իրադարձությունները

2020-ին սպասվող իրադարձությունները

Yerkir.am-ը ներկայացնում է 2020 թվականին սպասվող իրադարձությունները՝ ըստ ամիսների․

Հունվար

  • հունվարի 10-19 - Լոզանում (Շվեյցարիա) կմեկնարկի 3-րդ Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը
  • հունվարի 13 - նախատեսվում է Windows 7 օպերացիոն համակարգի թարմացումների ընդհատում

Փետրվար

  • Լենինգրադյան ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործումը ВВЭР-1200 ռեակտորով.

Հուլիս

  • հուլիսի 24 - օգոստոսի 9 Տոկիոյում կմեկնարկի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը

Դեկտեմբեր

  • դեկտեմբերի 14 - տեղի կունենա արևի լրիվ խավարումը, որն ավելի լավ տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում, Չիլիում, Արգենտինայում, Ատլանտյան օվկիանոսի հարավում, ինչպես նաև Աֆրիկայի հարավ-արևելքում
  • դեկտեմբերի 31 - լրանալու է «ամառանոցային ներման» ժամանակը (բնակելի տների սեփականության իրավունքների գրանցման պարզեցված մեխանիզմներ).
  • 1999 JU3 աստերոիդից Խայաբուսի զոնդ 2-ը կվերադառնա Երկիր

Առանց հստակ ժամկետի

  • Կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունը
  • Պլանավորվում է Լուսին ուղարկել առաջին մասնավոր տիեզերանավը
  • Եվրոպական տիեզերական գործակալությունը և ՆԱՍԱ-ն պլանավորում են գործարկել Euclid տիեզերական տելեսկոպը, որը նախատեսված է մութ նյութերի և մութ էներգիայի համար
  • Ներդրվելու է հեռախոսային 5-րդ սերնդի կապը՝ 5G-ն
  • Կանցկացվի համառուսական մարդահամար
  • Էստոնիայում և Ղազախստանում կանցկացվի մարդահամար
  • Նախատեսվում է ավարտել Մուրմանսկի տրանսպորտային հանգույցի կառուցում
  • Նախատեսվում է սկսել ռուսական միջին ուղևորափոխադրական МС-21 լայների սերիական արտադրությունը
  • Կիոտոյի արձանագրությունը երկարաձգվելու է մինչև 2020 թվականը
  • Հնարավոր է դադարեցվի Ուկրաինայի տարածքով անցնող «Գազպրոմի» գազատարի տարանցումը
  • Կգործարկվի «Galileo» արբանյակային նավիգացիոն համակարգի եվրոպական նախագիծը
  • Սպասվում է Բելառուսի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը
  • Բելառուսում կանցկացվի նախագահական ընտրություններ
  • Նախատեսվում է առաջին տուրիստական խմբի մեկնումը տիեզերք
  • Կշահագործարկվի Բալթյան ատոմակայանի առաջին էներգաբլոկը (հստակ ժամկետ չի նշվում)
  • Կավարտվի համաշխարհային առեւտրի կենտրոնի նոր համալիրի կառուցումը (հստակ ժամկետ չի նշվում)