|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրք հաքերները կոտրել են Հունաստանի ԱԳՆ-ի էլեկտրոնային նամակագրության համակարգն ու ազգային ռազմավարության կայքը:
Ըստ Haberturk-ի` հաքերները նաև գրառում են արել կայքում: «Մի գիշեր պատահաբար կարող ենք գալ: Մեր սահմանները մեր կարմիր գծերն են: Զգուշացնում ենք այդ գծերն անցնողներին, հիշեցնում ենք, որ պատմությունը կարող է կրկնվել»,- գրել են նրանք:
Նշենք, որ այս գրառումը թուրք հաքերների շրջանում հայտնի արտահայտություն է: Նրանք հաքերային գրեթե բոլոր հարձակումների ժամանակ տեղադրում են այս գրառումը:
Հիշեցնենք, որ Հունաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը օրերս հայտարարել էր, որ եթե թուրքական ուժերը մոտենան իրենց կղզիներին, իրենք կոչնչացնեն նրանց: