կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-25 21:21
Աշխարհ

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը

Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «Թուրք հաքերներից  կազմված ASLAN NAFERLER TIM (A.N.T.) խմբավորումը կոտրել է Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը և տեղադրել իրենց էլեկտրոնային պաստառը։

 Կիրակի, սեպտեմբերի 24 առավոտյան թուրք հաքերներից  կազմված ASLAN NAFERLER խմբավորումը կոտրել է  destination-armenie.fr

  ֆրանսալեզու կայքը, որը հանդիսանաում է Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը:

 Նույն օրը, թուրք հաքերներից կազմված նույն խմբավորումը կոտրել է նաև Ֆրանսիայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատի  կայքէջը www.cciarmenie.fr.

 Բարեբախտաբար, աշխատակիցների զգոնության և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում վերականգնել կայքէջերի բնականոն աշխատատաանքը, չհաշված որոշ անսարքությունների, որոնք կվերականգնվեն սեղմ ժամկետներում:

Այս երկու կազմակերպությունները, որոնք ֆրանսիայում գործում են 2015 թվականից ի վեր, Հայաստանը ներկայացնող կառույցներ են։

 Այս առիթով Ֆրանսյայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատի ներկայացուցիչ ու Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի հիմնադիր Վարդան Գաբրիէլեանը խիստ դատապարտել է թուրքական այս անհեթեթ թշնամական արարքը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի ճիգերը՝ ամեն կերպ խոչնդոտներու Հայաստանի զարգացմանը ուղղված ցանկացած նախաձերնությանը, որը ամրապնդում է այն համոզմունքը, որ հայը դատապարտված է իր ճիգերը կրկնապատկելու ու դեմ հանդիման գալու ոչ միայն աշխատանքային տարբեր բնույթի դժվարություններին, այլ նաև Թուրքիայի թշնամական խոչնդոտներին:

 Վարդան Գաբրիելեանը հայտարարեց նաև որ Ֆրանսիայի մեջ Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակը, որը արդեն հաջողել է հետաքրքրել ֆրանսիական մամուլը՝ Հայաստանի զբոսաշրջական գրավչությամբ, կշարունակի իր աշխատանքները մամուլի ու զանգվածային լրատվության ուղղությամբ և իր ուժերը առաջիկա շրջանում առավելապես կկենտրոնացնի տուրիզմի գործակալությունների վրա, նրանց լավագույն ձևով վերապատրաստելու և Հայաստանի տուրիստական առավելությունները ֆրանսիացի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։

Այս հարձակումը նախորդում է  Փարիզում բացվող Top Résa միջազգային  ցուցահանանդեսին, որը սկսում է վաղը և որը համարվում է աշխարհում զբոսաշրջության ուղղված կարևորագույն միջոցառումներից մեկը:

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից կաղմակերպվող  կիբեր հարցակումները, որոնք նպատակ են հետապնդում խոչնդոտել Հայաստանի զարգացմանը նպաստող քայլերին»: