Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում այս տարվա մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:
Հուլիսի 22-ի դրությամբ` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 547 դատապարտյալ, կրճատվել է 309 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4, «Էրեբունի» - ազատ է արձակվել 116-ը, կրճատում 67, «Վարդաշեն» - ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22, «Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 10, «Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40, «Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14, «Սևան» - ազատ է արձակվել 71-ը, կրճատում 44, «Հրազդան» - ազատ է արձակվել 32-ը, կրճատում 7, «Աբովյան» - ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16, «Գորիս» - ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9, «Կոշ» - ազատ է արձակվել 110-ը, կրճատում 76:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը: