|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նոյեմբերի 7-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո Տորոնտո քաղաքի Արվեստների կենտրոնում կայացավ հայազգի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգի խմբավարն էր հռչակավոր Նուրհան Արմանը` հայտնի ջութակահարուհի Նունե Մելիքյանի մասնակցությամբ:
Համերգին ներկա էին դեսպան Արմեն Եգանյանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ կանադացիներ:
Իր խոսքում դեսպան Եգանյանը, շնորհակալություն հայտնելով Հասմիկ Պապյանին և միջոցառման մյուս մասնակիցներին, ընդգծեց համերգի կարևորությունը` նշելով, որ Կանադայում կայացած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում այն իր առանձահատուկ տեղն ունի, քանզի դրա միջոցով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հանրային ավելի մեծ հնչեղություն են ձեռք բերում: Դեսպանը շեշտեց առաջիկայում ևս Կանադայում նմանատիպ համերգներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Համերգի ընթացքում «Sinfonia» նվագախմբի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: