կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-01 14:37
Իրավական

Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն. Ալումյան

 Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն. Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

 «Այդ երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթարկա չէին: Դատախազը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից: Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել, այլ պարտավոր է դրանք թողնել առանց քննության: Բայց բոլորիս համար հասկանալի է, որ այն ճնշումները, որ մենք տեսանք առաջին ատյանի դատարանում՝ դատական ակտերը կայացնելուց հետո, հասկանալի է, որ վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ և  ինչ ճնշումների կենթփարկվի, եթե կիրառի օրենքը: Իսկ օրենքը ասում է, որ այդ բողոքները պետք է թողնել առանց քննության»,-շեշտեց Ալումյանը:

Փաստաբանն ավելի քան վստահ է, որ եթե վերաքննիչ դատարանի դատավորը առանց քննության թողնի այդ բողոքները, նա կդառնա ճնշումների թիրախ, ինչպես դատավոր Դավիթ Գրիգորյանը: «Միգուցե ավելի բիրտ ճնշումների կենթարկվի»՝ համոզվածությամբ ասաց Ալումյանը:

Նա նաև մտահոգություն հայտեց, որ երկու բողոքներն էլ հայտնվել են միևնույն դատավորի Արմեն Դանիելյանի, վարույթում: Առավել անհամոզիչ է եղել փաստարկը, թե բողոքների մակագրությունը տեղի է ունենում համակարգչային եղանակով և պատահականության սկզբունքով:  «Այդ դեպքում ավելի քան տարօրինակ է, անարժանահավատ է, որ այդ երկու բողոքներն էլ պատահականորեն հայտնվեցին նույն դատավորի մոտ: Մի դատավորի, ով մշտապես, տարեցտարի փաստաբանների կողմից վարկանիշավորման այդ գործընթացում ամենացածր կամ նախավերջին տեղում է եղել: Փաստաբանները միշտ բարձրաձայնել են,  որ այդ դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր», - ասաց Ալումյանը:

Քոչարյանի փաստաբանական խումբը երկուշաբթի դիմելու է Վերաքննիչ դատարան՝ պահանջելու ընդացակարգի հետ կապված տեղեկությունների տրամադրում: