|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Միացյալ Նահանգները սկսել են Սիրիայից զորքերի դուրսբերումը: Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:
«Մենք սկսել են զորքերի վերադարձը հայրենիքը»,- ասվում է Սանդերսի հայտարարության մեջ: Նա նշել է, որ հինգ տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Մերձավոր Արևելքում հզոր ու վտանգավոր ուժ էր, սակայն ԱՄՆ-ը կարողացել է այն ոչնչացնել: «ԱՄՆ-ն ու իր գործընկերները պատրաստ են կրկին համագործակցել բոլոր մակարդակներում՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու ամերիկյան շահերը: Մենք շարունակելու ենք աշխատանքը՝ զրկելու ծայրահեղական իսլամական ահաբեկիչներին տարածքներից, ֆինանսավորումից, աջակցությունից և մեր սահման մուտք գործելու ցանկացած հնարավորությունից»,- ասել է մամուլի քարտուղարը:
Միացյալ Նահանգներն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Իրաքում ռազմական գործողություններ էր սկսել 2014 թվականի հունիսին, իսկ Սիրիայում՝ 2014-ի սեպտեմբերին:
Մինչև վերջերս Սիրիայում էին շուրջ 2 հազար, իսկ Իրաքում՝ 5200 ամերիկացի զինծառայող:
Reuters գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայից զորքերը դուրս բերել 60-100 օրվա ընթացքում, իսկ պետդեպարտամենտի աշխատակիցները կտարհանվեն երկրից 24 ժամվա ընթացքում: