|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Bloomberg-ը, իր աղբյուրներին հղումով, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում սպասվող հանդիպման ժամանակ հնարավոր է հասնեն պայմանավորվածությունների, որոնք կենթադրեն Իրանի կողմից աջակցություն վայելող զորքերի դուրս բերում Սիրիայից:
Ըստ РИА Новости-ի` ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունը` նշելով, որ իրական չէ մի իրավիճակ, երբ երկու երկրները քննարկում են երրորդին և նրա փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնում: