կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-23 15:49
Տարածաշրջան

Թուրքիայում 5 տարվա ընթացքում մահացել է ավելի քան 36 հազար երեխա

Թուրքիայում 5 տարվա ընթացքում մահացել է ավելի քան 36 հազար երեխա

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի հարցմանն ի պատասխան, Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրի վիճակագրական ինստիտուտի՝ մանկական մահացության տվյալները:

 

Ըստ «Ակօս»-ի՝ նախարարության հայտնած վիճակագրության համաձայն՝ 2009-2013 թթ.-ին Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայում մահացել է 36 հազար 481 երեխա:

 

Արևելյան Անատոլիայում 2009 թվականին մահացել է 3089 երեխա, 2010-ին՝ 2786, 2011-ին՝ 2732, 2012-ին՝ 2446, իսկ 2013-ին՝ 2567 երեխա:

 

Ինչ վերաբերում է Հարավաարևելյան Անատոլիային՝ 2009-ին` 4997, 2010-ին՝ 4630, 2011-ին՝ 4512, 2012-ին՝ 4450, իսկ 2013-ին 4281 երեխա է մահացել: