կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 17:55
Աշխարհ

Թրամփի փեսան Խաշուկջիի սպանությունից հետո շփվել է սաուդյան արքայազնի հետ. New York Times

Թրամփի փեսան Խաշուկջիի սպանությունից հետո շփվել է սաուդյան արքայազնի հետ. New York Times

Թրամփի փեսա Ջարեդ Քուշները սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունից հետո շարունակել է սերտորեն շփվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ, որի հրահանգով, ինչպես Վաշինգտոնում կարծում են շատերը,  կատարվել է սպանությունը. գրում է «The New York Times»-ը։

«Արքայազնը Սպիտակ տան հետ իր հարաբերությունների ամրապնդման հարցում դեռեւս երկու տարի առաջ հույսը դրել է Թրամփի ավագ խորհրդականի վրա»,- գրում է թերթը՝ վկայակոչելով իր ձեռքն ընկած փաստաթղթերը, էլեկտրոնային նամակները եւ sms-հաղորդագրությունները։

Թերթի տվյալներով՝ Քուշներն ու Մուհամեդ բեն Սալմանը հաճախ են զրուցում հեռախոսով, նաեւ` Խաշուկջիի սպանությունից հետո։ Թերթի աղբյուրները մտավախություն ունեն, որ Թրամփի խորհրդականը կարող էր ընկնել Ռիադի ազդեցության տակ եւ գործել` նրա շահերից ելնելով։

Թրամփի փեսան այլ պաշտոնատար անձանց հետ զբաղվում էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրով, եւ անցյալ ամառ մի քանի այց է կատարել Մերձավոր Արեւելք, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա, Հորդանան, Եգիպտոս, Իսրայել եւ Քաթար: